ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինքը ձեզ դավաճանեց, երբ Դուշանբեի վերելակում խնդրեց Ալիևին իրեն օգնել. Հակոբյանը՝ իմքայլականներին

Ինքը ձեզ դավաճանեց, երբ Դուշանբեի վերելակում խնդրեց Ալիևին իրեն օգնել. Հակոբյանը՝ իմքայլականներին

Մեր ազգը ունեցել է դավաճան, բայց Նիկոլ Փաշինյանի համեմատ նրանք դավաճանիկներ են։ Այս մասին Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

՛՛Ինձ համար նախընտրելի է նրան ասել դահիճ, ոչ թե դավաճան։ Դահիճ, որը գլխատեց կայացած Արցախ պետությունը, դահիճ, որը գլխատեց 5000 զինվոր, դահիճ, որը գերիներ տվեց, դահիճ, որի անունը կհիշվի միշտ՛՛,-հավելեց նա:

Դիմելով իմքայլական պատգամավորներին՝ Հակոբյանը նշեց. ՛՛Բայց ուզում եմ ասել, որ մինչ Արցախը գլխատելը, նա դավաճանեց ձեզ։ Ինքը ձեզ դավաճանեց, երբ Դուշանբեի վերելակում խնդրեց Ալիևին իրեն օգնի, որպեսզի ինքը ամրապնդի իր իշխանությունն այստեղ։ Ալիևը համաձայնեց և ասաց, որ այդ դեպքում դու պետք է հրաժարվես դիվանագիտական հիմնական առավելությունից՛՛:

  • Կիսվել: