կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններն ու հրապարակային կոչերը կպատժվեն 10-15 տարի ազատազրկմամբ. օրինագիծն ընդունվեց

Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններն ու հրապարակային կոչերը կպատժվեն 10-15 տարի ազատազրկմամբ. օրինագիծն ընդունվեց

Կառավարության հավանությանն է արժանացել  «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է:

Օրինագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը: Դրանք են՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները: Քրեականացվելու են նաև նման նման գործողություններ կատարելուն՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:

Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային գործողություններ կատարելը պատժվելու է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերը տարբեր պատժատեսակներով՝ սկսած տուգանքից մինչև կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

 

  • Կիսվել: