«Ինքնիշխան Հայաստան»-ի անդամները շրջել են Գյումրիում. Սանասարյանը Փաշինյանին կրկին հրավիրել է բանավեճի
՛՛Ինքնիշխան Հայաստան՛՛ կուսակցության անդամները շրջել են Շիրակի մարզի համայնքներում, եղել են Գյումրում:
Կուսակցության ղեկավար, ցուցակի առաջատար Դավիթ Սանասարյանի խոսքով՝ չնայած տպավորություն է, որ ընտրությունը նախորդների ու ներկաների միջև է, սակայն իրականում այդպես չէ։
Անդրադառնալով հարցին, թե ինչու հատկապես պետք է ընտրել իրենց կուսակցությանը՝ նա նշել է, որ պետք է ուսումնասիրել ուժերի ու մարդկանց հետագիծը, արած գործերը:
Նշենք նաև, որ նա Նիկոլ Փաշինյանին կրկին հրավիրել է բանավեճի: