Ինքնամեկուսացման կանոնները խախտելու հետևանքով անձին վարակելն ու մահ պատճառելը Հայաստանում կպատժվի մինչև 4 տարի ազատազրկմամբ. ԱԺ-ն հաստատեց
Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ արտահերթ նիստում քննարկվեց և ամբողջությամբ ընդունվեց արտակարգ դրությանն առնչվող «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Օրինագծին կողմ էր քվեարկել 117 պատգամավոր:
Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասայանը ներկայացրեց կառավարության առաջարկությունները: Ըստ այդմ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվում է ԶԼՄ հասկացությունը փոխարինել «լրատվական գործունեություն իրականացնող» հասկացությամբ, որպեսզի ավելի ընդգրկուն լինի:
«Կառավարությունն այս պահին քննարկում է խոսքի ազատության սահմանափակման դրվագով փոփոխություն կատարելու հարցը: Այսինքն, կարող ենք արձանագրել, որ այս օրենսգրքով կատարվող փոփոխությունն ավելի շատ ապագային միտված կլինի, կամ՝ այլ իրավիճակներում», նշեց նախարարը:
Փոփոխություններից մեկի համաձայն էլ, եթե խախտում համարվող հրապարակումը, որի համար տույժ է սահմանվում, մեկ օրվա ընթացքում չի հեռացվում, կրկին տուգանքի է արժանանալու նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատակի չափով: Նախագծով սահմանում է տրվում նաև այն, թե ինչ են «մեկուսացումն» ու «ինքնամեկուսացումը», որի դեպքում քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակվում է արտակարգ դրության պայմաններում:
Մեռկուսացման պայմանները խախտելու համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն, իսկ քրեական պատասխանատվություն կնախատեսվի այն դեպքում, երբ կանոնը խախտելու համար անձը կվարակի մեկ այլ անձի: Դրա համար նախատեսվում է տուգանք կամ կալանք՝ մեկ ամիս ժամկետով: Եթե մեկուսացման արդյունքում որևէ անձի վարակելը առաջացրել է լուրջ հետևանքներ՝ վնասելով նրա որևէ օրգան, ապա նախատեսվում է պատիժ՝ տուգանք 500-700 հազար դրամ և 1-3 ամիս կալանք: Իսկ անձի առողջությանը մահ պատճառելու դեպքում նախատեսվում է ազատազրկում 4 տարի ժամկետով:
Այս նախագծերի հետ կապված ընդդիմությունն ու իշխանական խմբակցությունն ունեն կոնսենսուս: Ընդդիմադիր խմբակցությունները պատգամավորները հայտարարեցին, որ շաբաթ-կիրակի օրերին միասին աշխատել են և եկել ընդհանուր համաձայնության:


