չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ինքնաբացարկի դիմումներ են արդեն եղել տարբեր ցուցակներից. Տիգրան Մուկուչյան

Ինքնաբացարկի դիմումներ են արդեն եղել տարբեր ցուցակներից. Տիգրան Մուկուչյան

Քարոզարշավը տեւելու է ընդամենը 12 օր, հետեւաբար մասնակից ուժերի կողմից ցանկացած նորմի խախտում հայտնաբերելու դեպքում ԿԸՀ-ի արձագանքը պետք է լինի շատ արագ եւ օպերատիվ, հատկապես կանխման առումով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Մենք կոչով կդիմենք բոլոր կուսակցություններին, որովհետեւ կարծում ենք, որ քարոզարշավը եւս պետք է անցկացվի բարեկրթության տիրույթում»,-ասաց նա:

Մուկուչյանը հիշեցրեց, որ թեկնածուները եւ քաղաքական ուժերը մինչեւ հունիսի 10-ը կարող են ներկայացնել ինքնաբացարկի դիմումներ: Արդեն իսկ առանձին ինքնաբացարկի դիմումներ եղել են տարբեր ցուցակներից:

  • Կիսվել: