երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ինձ զրպարտելու կամ վիրավորելու ոչ մի դեպք անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյան

Ինձ զրպարտելու կամ վիրավորելու ոչ մի դեպք անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե «Արթուն ենք» շարժման անդամ Էդգար Ղազարյանը «պետք է ներողություն խնդրի ու կլորիկ գումար վճարի»։

«Ի դեպ, փոքրիկ «սպռավոչկա». Էդգար Ղազարյանը բոլոր ատյաններում պարտվեց և պետք է հայտարարի, որ զրպարտել է ինձ, ներողություն խնդրի և բավականին կլորիկ գումար վճարի:

Խոսելուց առաջ մտածեք, ինձ զրպարտելու կամ վիրավորելու ոչ մի դեպք անպատասխան չի մնալու»,- հայտարարել է Սիմոնյանը։

  • Կիսվել: