հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Ինձ քաղաքական դաշտ ներքաշելը ճակատագրական կարող է լինել բոլոր քաղաքական արկածախնդիրների համար. Գասպարյան

Ինձ քաղաքական դաշտ ներքաշելը ճակատագրական կարող է լինել բոլոր քաղաքական արկածախնդիրների համար. Գասպարյան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը,անդրադառնալով հարցին, թե երբ կմտնի քաղաքականություն, 168.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքը հեռու է քաղաքականությունից, երբեք չի ուզեցել մտնել քաղաքականություն:

՛՛Ինձ նմանին պետք չէ քաղաքականության մեջ ներքաշել, ես սպա եմ, ինձ մոտ աշխատելու են ուրիշ մեխանզմներ: Ես չեմ գտնում, որ քաղաքականությունն անբարոյականություն է, ցավում եմ, որ դրանով զբաղվում են նման երևույթները, քաղաքականությունը արվեստ է՛՛,-նշել է նա:

Գասպարյանն ասել է նաև, որ եթե ինքը զբաղվի քաղաքականությամբ, չի լինի այնպիսի քաղաքականություն, ինչպիսին պատկերացնում ենք, այլ կլինի իսկական քաղաքականություն:

՛՛Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ, դա ճակատագրական կարող է լինել քաղաքական բոլոր արկածախնդիրների համար: Ես սպա եմ, ես պետական գործիչ եմ, եթե այսօրվա իշխանութունը, ՛՛Ազատությունների՛՛ նախագահների կախվածությունից ելնելով, պատվեր կատարի, դա ճակատագրական կլինի բոլորի համար, կյանքից թանկ միայն պատիվն է:

Երբ հանրային խորհորրդի ինչ-որ մի երևույթ գրում է՝ երբ ենք տեսնելու նրան ձեռնաշղթաներով, ես այդ ձեռնաշղթաները շատ շուտով կհագցնեմ նման երևույթների ձեռքերին, որ շարունակեն իրենց այդպես պահել, ոչ թե նրա համար, որ ձերբակալեմ, այլ նրա համար, որ մի քիչ շղթայված իրենց զգան՛՛,-նշել է նախկին ոստիկանապետը:

   

  • Կիսվել: