հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ինձ նմանը ոտքի է կանգնում, երբ տեսնում է՝ պետությունը սպառնալիքի տակ է, հիմա ես դա տեսնում եմ․ Գասպարյան

Ինձ նմանը ոտքի է կանգնում, երբ տեսնում է՝ պետությունը սպառնալիքի տակ է, հիմա ես դա տեսնում եմ․ Գասպարյան

Երբ Տավուշի դեպքերը համեմատում են Ապրիլյան պատերազմի հետ, Շուշիի ազատագրումը՝ իրենց հեղափոխության հետ, դա, մեղմ ասած, տկարամտություն է։ Այս մասին 

PARA TV ՀԸ-ին տված հարցազրույցում ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն ասել է, որ ՛՛երբ Տավուշի դեպքերը համեմատում են Ապրիլյան պատերազմի հետ, Շուշիի ազատագրումը՝ իրենց հեղափոխության հետ, դա, մեղմ ասած, տկարամտություն է։ 

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես չգիտեմ մի կուսակցություն, որ սրիկաների հավաքածու է, չգիտեմ մի կուսակցություն, որի ծրագրերը վատն են, համարյա բոլորն իրար նման են։ Իրագործողների մեջ է խնդիրը․ նորմա՞լ մարդիկ են դա անում, թե՞ տգետները, թե՞ տխմարները, թե՞ հայրենիք չունեցողները, թե՞ մարդիկ, որ կարող են գրոշով երկիրը վաճառել, մտածելով, որ փոքրիկ սրիկայություն են անում, որը, մեծ հաշվով, պետությանը սպառնալիք չի։ Բայց այդ փոքրիկ սրիկաները լուսատտիկի նման շատանում են՛՛:

Լրագրողի հարցին, թե շատ է խոսվում այն մասին, որ ՛՛հները ռեւանշիստական նկրտումներ՛՛ ունեն, ինքը նման ձգտումներ ունի՞, թե՞ ոչ, նա պատասխանել է, որ չի կարծում, թե ապացուցելու բան ունի:

Նա նշեց. ՛՛Քննադատել հետին հայացքով՝ փորձելով պատմությունը ձեւափոխել, նորից գրել, ասել, թե 30 տարվա մեջ ոչինչ չի արվել․․․ Եթե 30 տարի ոչինչ չարվեր, այսօր իրենք չէին կարող գալ եւ «կառուցել»։ Ինձ հոգնեցրել է այն, ինչը ես տեսնում եմ՝ այդ ատելությունը, ոտնձգությունները, այդ դատարկ խոսքերը, այդ եկեղեցի փնովելը, մի բան ասելը եւ ուրիշ բան անելը․․․

Ես չեմ ուզում մտնել քաղաքական բորշչի մեջ, ես պետության մարդ եմ։ Ինձ նմանը ոտքի է կանգնում եւ գլուխ է բարձրացնում, երբ տեսնում է, որ պետությունը սպառնալիքի տակ է, իսկ հիմա շատ բաներ եմ տեսնում, որ իմ պետությունը սպառնալիքի տակ է․ Սկսած այդ կոնվենցիաներից, հիմա էլ ասում են՝ Բեյրութից մեր մարդկանց բերենք-լցնենք այստեղ։ Էհ, շարունակեք այդպես։ Սկզբում տունդ կառուցիր։ Ամեն ինչ դիլետանտիզմի մակարդակի է հասել․ ամեն մեկը պետք է զբաղվի այն գործով, որը կարողանում է։ Երիտասարդ պաշտոնյան պետք է դիմի նրան, որը փորձ ունի, դա այդ փորձն ունեցողին չի պետք, այլ նրան, ով չունի այդ փորձը,  դատարկ գոռոզությունը այն մարդու, որի թուրն աջուձախ է կտրում, կարող են այդ թուրը ձեռքիցդ խլել ու աջուձախ կտրել քեզ։

Չի կարելի վախեցնել հասարակությանը, չի կարելի վախեցնել ժողովրդին, չի կարելի սպառնալ ժողովրդին, չի կարելի խաբել ժողովրդին, չի կարելի հնարել ժողովրդի մասին՛՛:

Նա խատասխանեց նաեւ հարցին, թե արդյոք այս երկու տարվա մեջ իրեն հարցաքննել են, թե ոչ: Գասպարյանն այս առնչությամբ ասաց, որ  երկու տարի զբաղված են իրեն հարցաքննելով:

՛՛Մի քանիսով էլ մեղադրանք կա, բայց իրենք գիտեն, որ այդպես չէ, ինձանից լավ գիտեն, խոսելիս էլ աչքերիս մեջ չեն նայում, ակնարկում են, թե վերեւից են ասում։ Ձեր ստեղծած ոստիկանության համեմատ մենք սուրբ էինք։

Այն, ինչ ես եմ տեսնում՝ վատ եմ զգում դրանից։ Մարդկանց չի կարելի վախեցնել, մարդիկ հիմա վախենում են հեռախոսով խոսելիս, վախեցած ժողովուրդն իշխանության կողքին չի կանգնում, դասալքում է իր իշխանություններին։ Ես այդ ՛՛դուխով՛՛ բառը չեմ սիրում, արժանապատվություն է պետք։ Ոստիկանը պետք է մարդասեր լինի, դա մարդասիրական մասնագիտություն է, հիմա հաճախ եմ տեսնում, որ իշխանություն ունեցողներն ուզում են իշխանություն ցույց տալ, նաեւ ուզում են խոնարհվելով վեր բարձրանալ։

Դուխը առանց խելքի, նշանակում է մի օր մեկի գլուխն ես ուտելու կամ քոնն են ուտելու, խելքով մարդն էլ առանց դուխի նստում է մի անկյունում ու ոչ մեկին պետ չի։ Խելքն ու ոգին համատեղել է պետք՛՛,-ասաց նա:

 

  • Կիսվել: