ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ինձ համար պրոբլեմ չէ լինել «պոպուլիստ», եթե դա միտված է խաղաղության. Սարգիս Խանդանյան

Ինձ համար պրոբլեմ չէ լինել «պոպուլիստ», եթե դա միտված է խաղաղության. Սարգիս Խանդանյան

Չեմ ցանկանա ադրբեջանցի պաշտոնակցի մտքերը մեկնաբանել, ինձ համար  պրոբլեմ չէ լինել  «պոպուլիստ», եթե դա միտված է խաղաղության։ Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը նման դիտարկում հայտնեց ի պատասխան ադրբեջանցի  գործընկերոջ կողմից խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքների փոխանակման հանդիպման վերաբերյալ առաջարկը մերժելուն, որի շրջանակում վերջինս Խանդանյանին անվանել էր  «պոպուլիստ»: 

Նա նշեց՝ չի կիսում հնչած տեսակետը, նաև ընդգծեց, որ մերժման նամակ պաշտոնապես չի ստացել: 

«Վստահ եմ, որ ՀՀ-ն խաղաղության գործընթացը առաջ է տանում, և անում է քայլեր, որոնք կառուցողական են և նպաստում են գործընթացի  առաջխաղացմանը և չլաճցմանը»,- ասաց նա: 

Ըստ նրա, նման քայլերից ամենացցունը խաղաղության տեքստի շուրջ համաձայնության գալն էր և առաջարկը՝ բանակցություններ սկսել ստորագրման շուրջ.«Պետք է շարունակել այս տրամադրվածությունը, իհարկե միակողմանի գործընթաց չէ և արդարացիորեն կնշեք, որ արդյունքներ չի տալիս: Կարծում եմ, որ որոշ  արդյունքների մենք այնուամենայնիվ  հասել ենք, այն որ տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է, դա կարևոր արդյունք է, նաև մյուս ուղղություններով՝ սահմանազատման  և այլն»: 

  • Կիսվել: