Ինձ համար պարզ չէ՝ Քոչարյանը ո՞ր քաղաքական ուժի միջոցով պիտի մասնակցեր ընտրություններին. Պապիկյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր Ազատության Ֆեյսբուքյան ասուլիսի հյուրը ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն էր:
Մեկնաբանելով այն պնդումները, թե ՛՛Իմ քայլը՛՛ որոշեց չգնալ արտահերթ ընտրությունների, քանի որ լուրջ մրցաից տեսավ՝ ի դեմս ՀՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Պապիկյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Մենք որևէ մրցակցությունից չենք վախենում, և ինձ համար պարզ չէ՝ երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում է ընտրություններին մասնակցելու մասին, ո՞ր քաղաքական ուժի միջոցով պիտի մասնակցեր, 17-ի՞, 16-ի՞... Ինձ համար դեռևս պարզ չէ, և կարծում եմ՝ հանրության համար ևս պարզ չէ՛՛:
Հիշեցնենք, որ Քոչարյանը հայտարարել է մեծ քաղաքականություն վերադարձի, ինչպես նաև՝ ընտրություններին մասնակցելու մասին: