ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ինձ այդպես վերացական  պետք չէ, կոնկրետ թվերով է պետք․ Սարգսյանը հետաքրքրվեց՝ կոդավորված փականով քանի մուտք կա Երևանում

Ինձ այդպես վերացական պետք չէ, կոնկրետ թվերով է պետք․ Սարգսյանը հետաքրքրվեց՝ կոդավորված փականով քանի մուտք կա Երևանում

«Քաղաքապետարանի ենթակայության դպրոցների նկուղներից կեղտոտ է մնում 11-ը, դրանք չեն մաքրվել դեռ, ընթացի մեջ է , իսկ մանկապարտեզներից՝ 4-ի նկուղը» ,- Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստի ընթացքում  քաղաքապետ Սարգսյանին զեկուցվեց, թե մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների նկուղները ոչ պիտանի գույքից մաքրելն ինչ ընթացքի մեջ է։  

Քաղաքապետը հետաքրքրվեց․«Չեն մաքրվել, որովհետև  ինչ-որ տեխնիկական հարցե՞ր կան, թե՞ տենց գնացել ենք քնել ենք» 

«Տեխնիկական հարցեր կան, ընթացքի մեջ է, նկուղներում կա և՛  գույք, և՛ շինաղբ»,- զեկուցվեց Սարգսյանին։ 

Քաղաքապետն էլ հանձարարեց գործընթացը կազմակերպելիս աշխատել բոլոր վարչական շրջանների հետ՝ խնդիրը լուծելու համար։ Հետաքրքրվեց նաև նոր վերելակներով  փոխարինված շենքերում  վերանորգման աշխատանքեր կատարելու  արդյունքների , մասնավորապես՝ շենքերի մուտքերում նոր դռների տեղադրման մասին։  

«Ընթացիկ ժամանակահատվածում ՝ վերջին 2 ամսվա ընթացքում, այն շենքերում որտեղ վերելակներ են տեղադրվել, թվով 68 մուտքերում տեղադրվել են դռներ,  այս պահի դրությամբ քաղաքում մնացել է 47 շենք, որտեղ դեռ դռներ տեղադրված չեն։ Մինչև մարտ ամիս ամբողջությամբ կավարտենք այս պրոցեսը»։ 

Սարգսյանն էլ նկատեց, որ բացի սովորական դռներից, կարող են տեղադրվել նար էլեկտրոնային փականերով դռներ․«Դոմոֆոնի նման, բայց էլեկտրոնային, որն ավելի մատչելի է։ Նման փականներով դռների համար, ենթադրում եմ, որ ամբողջ շենքի համաձայնությունը պետք չէ, կարող են դնել ու բոլորն օգտնվեն»։ 

Զեկուցվեց, որ էլեկտրոնային փականներով դռների տեղադրումը ևս ընթացքի մեջ է․ «Ինձ այդպես վերացական  պետք չէ, կոնկրետ թվերով է պետք, բացի դռների տեղադրումից  հասկանանք՝ քանիսի վրա էլեկտրոնային  փական կա, քանիսի վրա չկա»։  

Քաղաքապետին տեղեկացրեցին, որ Երևան քաղաքում առանց կոդավորված փականների այս  պահի դրությամբ ունենք 6815 մուտք, 7116-ի վրա այն  արդեն տեղադրված է։

  • Կիսվել: