կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինդոնեզիայում ՀՀ դեսպանը Կաո Կիմ Հորնի հետ քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները

Ինդոնեզիայում ՀՀ դեսպանը Կաո Կիմ Հորնի հետ քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները

Հունիսի 8-ին Ինդոնեզիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերոբ Բեջանյանը հավատարմագրերը հանձնեց Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղար Կաո Կիմ Հորնին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Սերոբ Բեջանյանը գործընկերոջը հանգամանորեն ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ Կողմերը քննարկեցին Հայաստան-ԱՍԵԱՆ հարաբերությունների զարգացման հեռանկարները։

  • Կիսվել: