շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինչու Սերժ Սարգսյանը չի հյուրընկալվի Հանրայինի եթերում. պարզաբանում է Աշոտյանը

Ինչու Սերժ Սարգսյանը չի հյուրընկալվի Հանրայինի եթերում. պարզաբանում է Աշոտյանը

Մինչեւ երեկ ես Հանրային հեռուստաընկերության հետ բանակցությունների մեջ էի, որ հունիսի 14-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվի Պետրոս Ղազարյանի հաղորդաշարին, սակայն այսօրվա աղաղակող ապօրինությունից հետո մենք հրաժարվում ենք այդ եթերից, ու նախագահ Սարգսյանը չի հյուրընկալվելու Հանրայինի եթերում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է հեռարձակել «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզչական տեսահոլովակը:

Աշոտանը  նշել էր, որ այսօրվա տեսահոլովակում հատվածներ կան Սերժ Սարգսյանի մի շարք ելույթներից, որտեղ, մասնավորապես նա խոսում է այն մասին, որ շուտով կազինոնների մասին ստերը մտցվելու են նրա բերանը: Երկրորդ պատճառն այն է, որ այս տեսահոլովակում կար նաեւ հատված, որտեղ նշվում է, որ Գռզոն Հայաստանի ամենաատելի օլիգարխն է:

 

  • Կիսվել: