շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Ինչու՞ պաշտոնանկ չի արվում կրթության ոլորտը հիմնահատակ ավերած պաշտոնյանյան․ Գևորգ Պետրոսյան

Ինչու՞ պաշտոնանկ չի արվում կրթության ոլորտը հիմնահատակ ավերած պաշտոնյանյան․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հարց է բարձրացնում, թե ինչու՞ պաշտոնանկ չի արվում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և ինքն էլ պատասխանում իր հարցին։

«Հա ասեցի չգրեմ, չստացվեց, քանզի շատերին է հետաքրքրում...

Այսօր շատերին է հետաքրքրում, թե ի վերջո ինչու՞ պաշտոնանկ չի արվում այս նկարում պատկերված՝ կրթության ոլորտը հիմնահատակ ավերած պաշտոնյանյան...

Image may contain: 1 person, beard and closeup

Ասում են՝ պատճառը մեկն է՝ նա Փաշինյանի ամենահավատարիմ զինակիցն է:

Մի կողմ թողնենք այն, որ Փաշինյանն էդ ե՞րբ է զենք բռնել, որ մի բան էլ զինակից ունենա...

Դուք պատկերացնում ե՞ք այս մարդուն՝ զենքը ձեռքին (սելֆին նկատի չունեմ)...

Ուրեմն, որ օրն այս անձնավորությունը զենք վերցրեց՝ Հայրենիքը պաշտպանելու նպատակով, ես նույն օրը ցախավելով ավլելու եմ Հանրապետության հրապարակը...»,- մասնավորապես, ասվում է նրա գրառման մեջ։

 

  • Կիսվել: