երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ինչու՞ նոյեմբերի 9-ից հետո իրադրությունը չի կայունանում, որովհետև ոմանք չեն հասել իրենց նպատակին՝ ծնկի բերել Հայաստանը. Փաշինյան

Ինչու՞ նոյեմբերի 9-ից հետո իրադրությունը չի կայունանում, որովհետև ոմանք չեն հասել իրենց նպատակին՝ ծնկի բերել Հայաստանը. Փաշինյան

Շատերը կամ քչերը, օգտվելով մեր կենտրոնացվածությունից ԼՂ-ի հարցի եւ ԼՂ-ի կարգավիճակի վրա, դա փորձել են օգտագործել որպես շեղող մանյովր՝ Հայաստանի կարգավիճակը կասկածի տակ դնելու համար: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Երբ այս ամբիոնից խոսում են անկախության եւ ինքնիշխանության մասին, դա են նկատի ունենում: Ինչու՞ նոյեմբերի 9-ից հետո իրադրությունը չի կայունանում, որովհետեւ ոմանք չեն հասել իրենց նպատակին՝ ծնկի բերել Հայաստանը, կասկածի տակ դնել անկախությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը:

Հայաստանն ինքնիշխան, հպարտ, հաստատակամ, միասնական ընդգծում է իր մայրաքաղաքը որպես պետականության ամենամեծ սիմվոլ: Ես բոլոր երեւանցիներին կոչ եմ անում, հորդորում եմ, պահանջում եմ սեպտեմբերի 17-ին գնալ ընտրատեղամաս, վերցնել համար 2 քվեաթերթիկը՝ ոչ միայն հանուն վերելակի, հանուն ավտոբուսի, հանուն բակի, հանուն զբոսայգու, մանկապարտեզի, դպրոցի, այլ այն գիտակցությամբ, որ այդ մանկապարտեզում ու դպրոցում կոփվում է Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը՛՛:

  • Կիսվել: