Ինչու մեր ժամանակ այդպես հե՞շտ էր հեղափոխություն անելը. մեծ հաշվով հեշտ էր. ինչո՞ւ, որովհետև ժողովրդի կամք գոյություն ուներ. Նիկոլ Փաշինյան
Այն բոլոր ձերբակալությունները, որ դուք նկատի ունեք, տեղի են ունեցել բացարձակապես ոչինչ տեղի չունեցող միջավայրում: Այսինքն, այնպես չի եղել, որ ցույցեր են եղել և մարդիկ կալանավորվել են: Այս մասին Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ դա նշանակում է՝ քաղաքացիները որևէ սահմանափակում չեն ունեցել:
«Որպես Հայաստանում հեղափոխություն առաջնորդած քաղաքական գործիչ և մարդ, կարող եմ ասել, որ ժողովուրդը ցանկացած պահի երբ որ ուզենա հեղափոխություն անի՝ կանի հեղափոխություն: Ինչի մեր ժամանակ տենց հե՞շտ էր հեղափոխություն անելը: Բայց բոլորին թվում է, թե հեշտ էր և մեծ հաշվով հեշտ էր: Ինչո՞ւ: Որովհետև ժողովրդի կամք գոյություն ուներ, և ժողովրդի կամքը չի կարող չարտահայտվել», - եզրափակել է վարչապետը:


