հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ինչու՞ հուժկու պատասխան չեք տալիս Ալիևի կողմից հնչող վիրավորանքներին. պատգամավորը՝ Փաշինյանին

Ինչու՞ հուժկու պատասխան չեք տալիս Ալիևի կողմից հնչող վիրավորանքներին. պատգամավորը՝ Փաշինյանին

Այսօր Ա-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ վերջինս չի արձագանքում Ադրբեջանի նախագահի վիրավորանքներին, սպառնալիքներին, որոնք ուղղված են Հայաստանի, հայ ժողովրդի եւ անձամբ իր հասցեին։

Պատգամավորը հարցրեց. ՛՛Ինչո՞ւ Ձեր կողմից ավելի հուժկու պատասխան չի հնչում՛՛:

Ի պատաասխան՝ վարչապետն ասաց. ՛՛Կա մի ոսկե կանոն, երբ որեւէ իրավիճակում տեղի է ունենում պատանդառություն եւ որեւէ տեղ դու ունես պատանդ, եւ այդ պատանդ պահած կողմը ինչ-որ բան է արտահայտում, առաջին ռեակցիան հետեւյալն է, որ այնպիսի վարքագիծ դրսեւորել, որ պատանդների անվտանգությունը կասկածի տակ չդրվի։

Այսօր մենք անձնական հարթության հարց չենք քննարկում, մենք այսօր խոսում ենք գերիների վերադարձի մասին, բայց նույնքան կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք ապահովել մեր գերիների անվտանգությունը այնքանով՝ ինչքանով հնարավոր է ստեղծված պայմաններում։ Ինչ վերաբերվում է քաղաքական եւ դիվանագիտական հատվածին, ապա այդ հատվածներով անհրաժեշտ պատասխանները անհրաժեշտ տեղում եւ անհրաժեշտ ձեւով հնչել են՛՛:

 

 

  • Կիսվել: