շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ինչու Է Սերժ Սարգսյանն իր մոտ հրավիրել «Պատիվ ունեմ»-ի պատգամավորներին․«Հրապարակ»

Ինչու Է Սերժ Սարգսյանն իր մոտ հրավիրել «Պատիվ ունեմ»-ի պատգամավորներին․«Հրապարակ»

«Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան իր մոտ է հրավիրել «Պատիվ ունեմ» դաշինքի՝ խորհրդարան անցած պատգամավորության 7 թեկնածուներին՝ ԱԺ գնալուց առաջ քննարկելու իրենց անելիքները և մարտավարությունը։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։ 

Առաջին յոթնյակն այս տեսքն ունի․ Արթուր Վանեցյան, Տարոն Մարգարյան, Աննա Մկրտչյան, Իշխան Զաքարյան, Հայկ Մամիջանյան, Թագուհի Թովմասյան և Տիգրան Աբրահամյան։ Հանդիպումը նշանակված էր ուշ երեկոյան․ առաջիկայում կտեղեկացնենք մանրամասների մասին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: