երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
«Ինչու է Ադրբեջանը կրшկnւմ» հարցը տվեք Ադրբեջանի հետ աշխատող ընդդիմադիր գործիչներին. Ալեն Սիմոնյան

«Ինչու է Ադրբեջանը կրшկnւմ» հարցը տվեք Ադրբեջանի հետ աշխատող ընդդիմադիր գործիչներին. Ալեն Սիմոնյան

Հայ-ադրբեջանական կարգավորման բանակցությունները շարունակվում են, հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ խորհրդարանում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք դրանք փակուղում են:

«Ո՛չ, փակուղում չեն: Քննարկումները շարունակվում են, բանակցությունները փակուղում չեն հայտնվելու, և պատերազմի հավանականությունը որևիցե ձևով և քայլով չի ավելացվելու»,- ասաց Աժ նախագահը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից հնչող կրակոցներին, հարցին՝ ի՞նչ է ցանկանում հիմա Ադրբեջանը, Սիմոնյանը պատասխանեց. «Հարցրեք Ադրբեջանի հետ աշխատող ընդդիմադիր գործիչներին: Իրենք շատ լավ ասում են, թե Ադրբեջանն ինչ է ուզում, հետո մեղադրում են մեզ դրա կատարման մեջ, հետո ասում են, որ Ադրբեջանը կրակում է, ուրեմն ամեն ինչ ձեզ մոտ չի ստացվելու»:

Դիտարկմանը, թե այնուամենայնիվ, ինչու է կրակում Ադրբեջանը, ԱԺ նախագահը ասաց՝ բացատրությունը հետևյալն է. «Մենք ամեն ինչ պետք է անենք որ մեր օրակարգը, որը խաղաղությունն է, իրականություն դառնա: Կրակեցին, չկրակեցին, դրանք բաներ են, որոնց մենք ուշադրություն ենք դարձնում, հետևություններ ենք անում»:

Ճշտող հարցին՝ արդյոք մտավախություն չունի իշխանությունը, որ կարող է էսկալացիա առաջանալ, Սիմոնյանը նշեց՝ կարող է էսկալացիա լինել և կրակոց չլինել:

Նրա խոսքով՝ կա հիմնական պրոցես, որին հետևելով ու տանելով է, որ դու կանխում կամ կանխատեսում ես նման բաները:

«Մինչև 2018 թվականը բավականին շատ կրակոցներ են եղել, բայց պատերազմ չի եղել, մինչև 2018-ը բազմաթիվ մահեր են եղել բազմաթիվ կրակոցների հետևանքով, բայց այլ իրավիճակ է եղել: Հիմա ունենք իրավիճակ, երբ կա համաձայնեցված փաստաթուղթ»,- ասաց Սիմոնյանը:

Նա տեղեկացրեց, որ Սանկտ Պետերբուրգ այցի ընթացքում փոքր առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԺ նախագահի հետ:

«Իմ տպավորություններով՝ կարծում եմ՝ որևէ փակուղու մասին պետք չէ խոսել, չի կարելի խոսել, և գործընթացը նաև ադրբեջանական կողմին է ձեռնտու, որ գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի, որով մենք զբաղվում ենք»,- նշեց ԱԺ նախագահը:

  • Կիսվել: