երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
«Ինչքան ավելի ուժեղ է սփյուռքը, այնքան ավելի ուժեղ է Հայաստանը պնդումը միֆ է»․ Եղոյան

«Ինչքան ավելի ուժեղ է սփյուռքը, այնքան ավելի ուժեղ է Հայաստանը պնդումը միֆ է»․ Եղոյան

Մի տարածված միֆ կա ՀՀ-ում` սփյուռքի և մեր հարաբերությունների վերաբերյալ։ Ասում են՝ ինչքան ավելի ուժեղ է սփյուռքը, այնքան ավելի ուժեղ է Հայաստանը։ Այս մասին օգոստոսի 17-ին Ազգային ժողովի նիստում, կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Արման Եղոյանը։

Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է նաև հակառակ սկզբունքին։

«Սա կատարյալ սուտ, միֆ է, որովհետև ըստ սահմանման՝ զուտ ֆիզիկապես սփյուռքը ժամանակի ընթացքում կարող է հզորանալ միայն ՀՀ-ից նոր արտագաղթի ալիքների հետևանքով կամ սփյուռքյան այլ գաղթօջախներից ներգաղթի ալիքների հետևանքով», - ասել է Եղոյանը։

Պատգամավորի պնդմամբ՝ հայկական սփյուռքը, անկախ երկրից, երբեք չի աճել և չի հզորացել սերունդների բնական հերթափոխի հաշվին։

«Այդպիսի բան երբեք չի եղել ողջ պատմության ընթացքում», - պարզաբանել է պատգամավորը։

  • Կիսվել: