Ինչպես են բերման ենթարկում Նարեկ Սամսոնյանին (տեսանյութ)
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու տեսանյութ է հրապարակել antifake.am-ը։
Տեսանյությում երեւում է, թե ինչպես են Սամսոնյանին պառկեցնում գետնին, ձեռնաշղթաներ հագցնում, որի ընթացքում Սամսոնյանը դիմում է Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներին.
«Տղերք ամոթ ա, չեք ամաչո՞ւմ… լավ ա՞ Նիկոլը»։
Ոստիկանության աշխատակիցներից մեկը նրան ուղղում է. «Նիկոլ չի քո համար, պարոն Փաշինյան է»։
Հիշեցնենք, որ այսօր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները բերման էին ենթարկել «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանը եւ անդամներից՝ Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը: Ավելի վաղ բերման էր ենթարկվել նաեւ ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը: Նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ Որոշ ժամանակ անց քաղաքացիներն ազատ են արձակվել։
Եվս մեկ տեսանյութ՝ այստեղ


