երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ինչպե՞ս ուղիղ 1 տարի առաջ նախարարների աշխատավարձերը 750 հազար դրամից դարձան 1.5 միլիոն․ Մարուքյան

Ինչպե՞ս ուղիղ 1 տարի առաջ նախարարների աշխատավարձերը 750 հազար դրամից դարձան 1.5 միլիոն․ Մարուքյան

Այսօր վարչապետը հայտարարել է, որ պետական բյուջեն բոլորիս գրպանն է, գրում է ԼՀԿ-ական պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ չի կարող չհամաձայնել այդ կարևոր մտքի հետ։

Նրա գրառմանե մեջ ասվում է․

«Այսօր վարչապետը հայտարարել է, որ պետական բյուջեն բոլորիս գրպանն է: Չեմ կարող չհամաձայնել այս կարևոր մտքի հետ, բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս էին ուղիղ մեկ տարի առաջ նախարարների աշխատավարձերը 750 հազար դրամից դարձրել 1.5 միլիոն և նույն տրամաբանությամբ փոխնախարարներինն ու մարզպետներինը կրկնապատկել գաղտնի կերպով` առանց օրենքում փոփոխության, ինչի մասին խոսեցին միայն մամուլում հրապարակումներից հետո»։

Մարուքյանն իր գրառմաննը նաև տեսանյութ է կցել։

  • Կիսվել: