չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ինչպե՞ս կարող էին գնալ Արցախ, մարդկանց հացն ուտել ու ուրանալ, սրանք մահ են բերում ու ողբերգություն․ Բագրատ Սրբազան

Ինչպե՞ս կարող էին գնալ Արցախ, մարդկանց հացն ուտել ու ուրանալ, սրանք մահ են բերում ու ողբերգություն․ Բագրատ Սրբազան

Ինձ համար անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող էին տարիներով գնալ Արցախ, մեծ-մեծ բրդել, մարդկանց հացն ուտել ու այդ հացն ուրանալ։ Մայր Հայաստանում արցախցիները գոնե ամոքում չեն գտնում։ Պատճառն այս չարիքն է՝ դեմքով, տեսքով, ատլետիկ կազմվածքով նեռն է։ Այդ մասին ասել է Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանում՝ իր ելույթում․

«Նա  մահ է բերում, դժբախտություն ու ողբերգություն։ Բարև տվեցիր՝ կրակն ես ընկնելու, շփվեցիր, կողքը կանգնեցիր՝ հաստատ մի բան պատահելու է։ Մի վայր այցելեց, հաջորդելու է աղետը։ Դրա մեծագույն վկայությունը Վարդենիսն է, երբ նոր տարվա գիշերը տղաներին պարացնում էր, իսկ 15-16 օր հետո այս տղաներն այրվում էին։

Ու երբ ծնողները սպասում էին իրենց զավակների մոխրացած մարմինների վերադարձին, այս չարիքն Իջևանում խրախճանքի մեջ էր, պարեկային ծառայություն ընդունելով։ Սրանց սիրտն արյուն ու զոհ է ուզում»,- ասել է Սրբազանը։ 

  • Կիսվել: