երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ Տիգրան Ավինյանի վրա․ «Փաստ»

Ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ Տիգրան Ավինյանի վրա․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Երևանը պատրաստվում է հերթական ընտրությունների, տեսանելի է անգամ անզեն աչքով. իշխող ուժը արդեն բաց տեքստով «զոհասեղանին» է դրել իր թեկնածուին, իսկ ընդդիմադիր ճամբարներից շրջանառվում են բազմաթիվ անուններ։ Չի բացառվում, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս կմիանա պայքարին` որևէ ֆորմատով։

«Փաստ» թերթի տեղեկություններով, սկզբնական փուլում բավականին բուռն և հետաքրքիր է եղել ՔՊ-ում ապագա քաղաքապետացուի առաջադրման քննարկումը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, թեկնածուների բազմաթիվ հայտեր են եղել, ինտենսիվ քննարկումներ են ծավալվել։ Ի վերջո, որոշվել է հարցում պատվիրել, որի արդյունքներն, ըստ էության, կողմնորոշիչ են եղել Փաշինյանի ու իր թիմի համար։

Մեր ունեցած տեղեկություններով, նաև այդ է պատճառը, որ մոտ երկու շաբաթ առաջ կայացած ՔՊ հեռավար նիստում Տիգրան Ավինյանի թեկնածության քննարկումն առավել հարթ է անցել, ի տարբերություն նախագահի թեկնածուի առաջադրման»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: