շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Ինչո՞ւ Բաքվի տևական պահանջներից հետո Ադրբեջանին առաջարկեցիք լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը. Փաշինյանի պարզաբանումը

Ինչո՞ւ Բաքվի տևական պահանջներից հետո Ադրբեջանին առաջարկեցիք լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը. Փաշինյանի պարզաբանումը

Տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ Ադրբեջանին գրավոր առաջարկ մենք ներկայացրել ենք Կազանում ունեցած բանավոր քննարկումից հետո. գրավոր առաջարկին գրավոր պաշտոնական պատասխան չենք ստացել։ Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բանավոր  պատասխան ստացել ենք, ես կոռեկտ չեմ համարում, ճիշտ չի լինի, որ ես պատասխանը կիսեմ։ Նրբությունները չեմ կարող բարձրաձայնել, քանի դեռ տեսնում եմ հնարավորություն, որ Ադրբեջանը դա կընդունի, որովհետև հենց իմ բարձրաձայնելը,  միակողմանիորեն մանրամասներ ներկայացնելը կարող է առիթ կամ պատրվակ դառնալ մերժման համար,  մեզ մեղադրելու դիվանագիտական կոռեկտությունը խախտելու մեջ»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան որ Բաքվի տևական պահանջներից հետո ՀՀ վարչապետը Ադրբեջանին առաջարկեց լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, այդ քայլին ե՞րբ եք պատրաստ գնալ, մինչ խաղաղության պայմանագրի կնքո՞ւմը, թե՞ կնքումից հետո, ինչպես ավելի վաղ հայտնել էր, Փաշինյանը պատասխանեց. «ես ոչ թե դիրքորոշում եմ փոխում, այլ ես պարամետրներն եմ ասում, որ եթե դա նշանակի, որ վերջ, կոնֆլիկտ չկա և մենք մեխանիզմ ենք ձևավորել, որ այդ կոնֆլիկտը չի լինելու, այսինքն դա առիթ չի լինելու, որ Ադրբեջանը ընդդեմ Հայաստանի կոնֆլիկտը հրահրի, այսինքն նոր կոնֆլիկտ չի բռնկվելու կամ ստեղծվելու, դա է պարամետրը, որը մեզ կհամոզի նաև ձեզ համոզել, որ դա ճիշտ քայլ է:

Հայաստանում այս հարցի շուրջ չկա կոնսենսուս, Շատ մարդիկ կան, համարում են, որ դա սխալ քայլ է։ Այդ խոսակցության մեջ շատ չենք մտնում, ձեզ  համոզելու, որ դա ճիշտ քայլ է։ Մենք ասում ենք, որ մենք այսպիսի առաջարկ ենք արել։ Երբ որ այդ առաջարկին արձագանքը մեր ասած պարամետրերի հետ կապված մենք կունենանք, այն ժամանակ կգանք և կասենք՝ գիտեք ինչ, մենք կարծում ենք, որ մեր լեգիտիմ ակնկալիքը ապահովված է, որովհետեւ կլինի Ա-ն, Բ-ն, Գ-ն: Այս Ա-ն, Բ-ն, Գ-ն ի՞նչ կլինեն, կարող է լինի խաղաղության պայմանագիրը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

  • Կիսվել: