ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ինչո՞ւ Ալիկ Սարգսյանը չի միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին. «Ժամանակ»

Ինչո՞ւ Ալիկ Սարգսյանը չի միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը թեև չի միացել նախկին պաշտոնյաների կողմից տարածված հայտարարություններին, որոնցով պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց համակարծիք է նրանց հետ:

«Ես ներգրավված չեմ այդ պրոցեսներում, բայց նրանց լրիվ հասկանում եմ։ Նրանք էլ հայ մարդ են, այս երկրի կյանքով ապրող։ Ինչի մասին է խոսքը։ Եվ բնավ կապ չունի՝ գեներալ են, թե շարքային։ Բոլորն էլ տեսնում են, թե երկրում ինչ է կատարվում։ Ես նրանց որևէ կերպ չեմ մեղադրում, թեև իմ ստորագրությունը չկա այդ հայտարարությունների տակ, որովհետև ինձ որևէ կերպ չեն դիմել»,- ասաց նախկին ոստիկանապետը։

Իսկ որ դիմեին, միանալո՞ւ էիք՝ հարցրինք. «Ինչի՞ մասին է խոսքը։ Ձեզ թվում է՝ ես ճապոնացի՞ եմ, թե՞ Չինաստանում եմ ապրում»:

  • Կիսվել: