հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ինչ թեմաներ են քննարկվել «Իմ քայլը» խմբակցության այսօրվա նիստում

Ինչ թեմաներ են քննարկվել «Իմ քայլը» խմբակցության այսօրվա նիստում

Քննարկել են Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների հետ կապված հարցեր: Այս մասին «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

«Տեսակետներ հնչեցին, դրական և բացասական փաստեր ներկայացվեցին պատգամավորների կողմից, և յուրաքանչյուր պատգամավոր իր խղճով քվեարկություն կկատարի՝ կողմ կամ դեմ: Սա հերթական ընտրությունն է ԱԺ-ում, պետք չէ ծայրահեղացնել: 

Պետք է սահմանենք չափանիշներ և պահպանենք Սահմանադրության մեջ ընդգրկված այն չափանիշները, որ թեկնածուն պետք է լինի ապաքաղաքականացված անձ, պետք է ունենա համապատասխան գիտելիքներ և որակավորում, որպեսզի կարողանա մոտակա 12 տարիների ընթացքում իրականացնել սահմանադրական արդարադատություն: Մենք ընտրում ենք այսօր, բայց կարող է ինքը լիովին այլ իշխանության օրոք իրականացնի սահմանադրական արդարադատություն:

Մենք պետք է հասկանանք, որ ընտրում ենք մի անձի, որ մոտակա 12 տարվա մեջ պետք է պատասխանատվություն կրի Սահմանադրության համար և այնպիսի արժեքներ պետք է ունենա, որ մեր պետությունը բերի այն բարձունքների, որոնք ցանկանում ենք»,- նշեց Բաղդասարյանը:

  • Կիսվել: