երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը․ ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը․ ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հինգերորդ հանդիպումը

Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։

Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։

Վերջում նրանք վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: