ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինչ կապ է տեսնում Անդրանիկ Քոչարյանը Անուշավան Դանիելյանի, Ղրիմի և Նաիրի Հունանյանի միջև

Ինչ կապ է տեսնում Անդրանիկ Քոչարյանը Անուշավան Դանիելյանի, Ղրիմի և Նաիրի Հունանյանի միջև

ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում իր տարակուսանքը հայտնեց այն փաստի առթիվ, որ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը եկել է Ղրիմից և իր միջնորդությունն է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցում:

«Ինչու է նա Ղրիմից եկել և այդ հարցով միջնորդություն ներկայացրել: Չէ որ հոկտեմբերի 27 ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանի կոնտրակտները կապված էին Ղրիմի հետ»,- հայտարարեց Քոչարյանը: Նա իր տարակուսանքը հայտնեց նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի միջնորդության ներկայացման փաստով` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար: «Եթե Խոսրով Հարությունյանի և Վազգեն Մանուկյանի միջնորդությունը ինչ որ տեղ հասկանալի էր, Կարեն Կարապետյանի պարագայում դա տարակուսելի էր: Ես կուզենայի նրան այդ հարցը տալ»,- եզրափակեց Քոչարյանը:

Նշենք, որ ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը մայիսի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին որպես անձնական երաշխավոր դատարան էին ներկայացել: Դատարանը որոշումը կհրապարակի մայիսի 13-ին:

  • Կիսվել: