ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինչ հրահանգ է տրվել իրավապահներին. մանրամասներ. «Ժողովուրդ»

Ինչ հրահանգ է տրվել իրավապահներին. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետք է գործել սառնասրտությամբ». ուժային կառույցներին հենց այսպիսի հրահանգ է տրվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից պողպատե մանդատ ստանալուց հետո:

Ինչպես հայտնի է, հաղթական հանրահավաքի ժամանակ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր. «Հիմա այս ամբիոնից պահանջում եմ բոլոր այն գործատուներին, ովքեր թույլ են տվել խախտումներ կամ կատարել են քայլեր, որոնց համար հաստատ արդեն փոշմանել են, հենց վաղը՝ առավոտ 9-ից, սկսեն վերականգնել մարդկանց իրավունքները»: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուժային կառույցների ներկայացուցիչներին հրահանգված է եղել սառնասրտորեն գործել՝ էական չէ, թե ում հանդեպ է իրականացվելու պողպատյա հեղափոխությունը:

Սակայն նկատենք, որ դատախազությանը եւ քննչական մարմիններին հրահանգներ դեռեւս չեն տրվել, ասել են, որ դրանք քննող մարմիններ են եւ այդ աշխատանքներով պետք է զբաղվեն: Մենք տեղեկացանք, որ հիմնական հրահանգը տրվել է ոստիկանությանը, դատախազությանն ու ԱԱԾ-ին:

Երեկվա դրությամբ դեռ այդ մասով կոնկրետ ակտիվություն չի նկատվել, սակայն առաջիկայում գործընթացներ կսկսվեն»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: