շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ինչ է կատարվում Գյումրիի «Մոր եւ Մանկան հիվանդանոցում». երեխաներ են ձեւական գրանցել

Ինչ է կատարվում Գյումրիի «Մոր եւ Մանկան հիվանդանոցում». երեխաներ են ձեւական գրանցել

ArmLur.am– ի տեղեկություններով` մարտի 23-ին ժ.11.55-ին իրավապահները տեղեկություններ են ստացել, որ Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ մանկաբուժական բաժանմունքի վարիչ Սուսաննա Տոնոյանը, ընկերության տնօրեն Ժորժիկ Սերոբյանը, գիտությամբ, բուժքույրեր Հասմիկ Խաչատրյանի, Ժաննա Սարգսյանի և Դոնարա Հակոբյանի հետ միասին, 2020թ. պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով տարբեր երեխաների ձևական գրանցել են հիվանդանոցում և խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումարներ:
Հանգամանքները պարզվում են:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ոստիկանությունում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: