«Ինչ ասեմ՝ վատ օրինակ է ծառայել Սրբազանը, այլ բան չեմ կարող ասել, թող ների նվաստիս». Ռուբեն Ռուբինյանը՝ «շուրթերդ լվա» արտահայտության մասին
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ «շուրթերդ լվա» արտահայտությունը դուրս է եկել Բագրատ Սրբազանից։
Երբ լրագրողներն այսօր նրան հարց ուղղեցին, թե ի՞նչ գնահատական կտա իր գործընկեր Անդրանիկ Քոչարյանի պահվածքին, ով լրագրողին կոչ էր արել «մաքրել շուրթերը», Ռուբինյանն ասաց. ««Գնա շուրթերդ մաքրի»-ն Սրբազա՞նը չէր ասել լրագրողին»։
«Ես տեսել եմ միայն մի դեպք, ինչ ասեմ՝ վատ օրինակ է ծառայել Սրբազանը, այլ բան չեմ կարող ասել, թող ների նվաստիս»,- ասաց նա։
Այնուամենայնիվ, Ռուբինյանն ասաց, որ ինքն այդ արտահայտությունը լավ բան չի համարում ու ոչ մեկի չի հորդորում «բերանները լվալ»։