ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իմ շուտ հեռանալու նպատակը համայնքի հնարավորինս շուտ բնականոն կյանքին վերադառնալուն նպաստելն է. Մեղրիի քաղաքապետի ուղերձը

Իմ շուտ հեռանալու նպատակը համայնքի հնարավորինս շուտ բնականոն կյանքին վերադառնալուն նպաստելն է. Մեղրիի քաղաքապետի ուղերձը

Իմ սահմանված ժամկետից 2 շաբաթ շուտ հեռանալու նպատակը համայնքի հնարավորինս շուտ բնականոն կյանքին վերադառնալուն նպաստելն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, հայտարարությամբ է հանդես եկել Մեղրիի արդեն նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։

«Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, սույն թվականի հուլիսի 10-ից վաղաժամկետ դադարեցնում եմ Մեղրի համայնքի ղեկավարի իմ լիազորությունները:

Ինչպես գիտեք՝ «Հայաստան Դաշինքը» պատրաստվում է մուտք գործել ԱԺ, որի դեպքում ես անպայման օգտվելու եմ մանդատը վերցնելու իմ իրավունքից: Իմ սահմանված ժամկետից 2 շաբաթ շուտ հեռանալու նպատակը համայնքի հնարավորինս շուտ բնականոն կյանքին վերադառնալուն նպաստելն է: Հապաղման յուրաքանչյուր օրը կարող է բացասաբար անդրադառնալ համայնքի վրա:

Մեր թիմի ծավալած գործունեությունը, հուսով եմ, եղել է հնարավորինս արդյունավետ: Մենք արել ենք հնարավորն ու անհնարինը համայնքի ու նրա բնակչի բարեկեցության համար:

Հարգելի՛ մեղրեցիներ, իմ քաղաքական տեսակետը որեւէ կերպ չի կարող գերակայել համայնքի շահերին, եւ ես միշտ պատրաստ եմ սատարելու համայնքին, համայնքի աշխատակազմին եւ ղեկավարին համայնքի շահերից բխող բոլոր գործընթացներում:

Իմ շնորհակալությունն եմ հայտնում Մեղրի համայնքի ավագանուն, վարչական ղեկավարներին,ՀՈԱԿ-ների տնօրեններին, Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ողջ կոլեկտիվին ներդաշնակ եւ արդյունավետ աշխատանքի համար: Վստահեցնում եմ, որ իմ հետագա գործունեությամբ եւս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը եւ Մեղրի համայնքին»,- նշվում է ուղերձում։

 

  • Կիսվել: