հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Իմ քայլը» խմբակցության նիստին դժգոհել են կառավարության մոտեցումից. «Ժողովուրդ»

«Իմ քայլը» խմբակցության նիստին դժգոհել են կառավարության մոտեցումից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության երեկ տեղի ունեցած նիստը շատ բուռն է անցել: Անգամ կարծիքներ են հնչել, թե այսպիսի բաց, թափանցիկ եւ թեժ քննարկումներով նիստ երբեւէ տեղի չէր ունեցել:

Բանն այն է, որ նիստի ժամանակ յուրաքանչյուր պատգամավոր իր տեսակետն է հայտնել, անգամ բանավեճի են բռնվել իրենց գործընկերների հետ: Ինչպես հայտնի է, երեկ պատգամավորները քննարկել են, թե ինչպես են քվեարկելու ՍԴ երեք թեկնածուներ Վահրամ Ավետիսյանի, Երվանդ Խունդկարյանի եւ Արթուր Վաղարշյանի թեկնածությանը:

Նշենք, որ խմբակցության նիստին մասնակցել է նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, եւ գրեթե բոլոր պատգամա­վորները ելույթներ են ունեցել ու, բացի այս թեմայից, առհասարակ դժգոհել են կառավարության մոտեցումից, որոնք մտածում են, թե ինչ նախագիծ ներկայացնեն, պատգամավորները պետք է կողմ քվեարկեն: Եվ ահա, չի բացառվում, որ քննարկումների արդյունքում որոշում կայացվի քվեարկու­թյունը թողնել ազատ:

Բանն այն է, որ իմքայլական պատգամավորների մի մասն ավելի շատ դեմ է կառավարության եւ նախագահի ներկայացրած թեկնածուներ Ավետիսյանին եւ Վաղարշյանին, իսկ Խունդկարյանի շուրջ այնքան էլ բուռն քննարկումներ չեն եղել, եւ նրա դեմ տրամադրվածությունն այդքան վատ չէ: Նկատենք, որ այդքան թեժ նիստի արդյունքում վերջնական որոշում այդպես էլ չի կայացվել:



  • Կիսվել: