շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
«Իմ քայլի» քար լռությունը

«Իմ քայլի» քար լռությունը

Ազգային ժողովում այսօր ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած երկու միջնորդությունների քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունը քար լռություն պահանեց, ինչի մասին հավանաբար նախապես պայմանավորվել էին երեկ երեկոյան խմբակցության նիստում։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանում ներկայացնում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդությունները։

Դավթյանին ակտիվորեն հարցեր տալիս էին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Նրանք պնդում էին, որ ներկայացված միջնորդության հիմքում քաղաքական ենթատեքստ կա։

  • Կիսվել: