երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իմ հետևում կանգնած որևէ քաղաքական ուժ չկա. Արտակ Թովմասյան

Իմ հետևում կանգնած որևէ քաղաքական ուժ չկա. Արտակ Թովմասյան

Իմ հետևում կանգնած որևէ քաղաքական ուժ չկա։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը։

Նրա խոսքով՝ քաղաքականությամբ որոշել է զբաղվել՝ ելնելով երկրում տիրող իրավիճակից, քանի որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարությունը բերել է տագնապալի իրավիճակի։

«Ոչ մի հայրենասեր մարդ դրան չէր գնա, որովհետև ավելի խորը ուսումնասիրելուց հետո գոնե միջին մակարդակի տնտեսագետները կասեն, թե ինչ վիճակ է և ինչ կարող է սպասվել մեր երկրին։ Մեր ներկա իշխանությունների հրաժարականը ձգձգելու դեպքում ամեն օր է՛լ ավելի անելանելի վիճակի մեջ կարող է հայտնվել մեր երկիրը»,- նշեց նա։



  • Կիսվել: