շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իմ եղբայրը վարձով էր ապրում, բայց վերջերս վարձատուն եռապատկել է վարձավճարը. Վահան Քերոբյան

Իմ եղբայրը վարձով էր ապրում, բայց վերջերս վարձատուն եռապատկել է վարձավճարը. Վահան Քերոբյան

Իմ եղբայրը վարձով էր ապրում, բայց վերջերս վարձատուն եռապատկել է վարձավճարը՝ ասելով, որ կան ավելի գրավիչ պայմաններ վարձով տալու եւ երկարաժամկետ կանխավճարով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Քանի որ իսկապես խնդիրը սուր է վարձակալության շուկայում, ուզում էի կոչ արել, որ ինչքան հնարավոր է շուտ կառավարության կողմից առաջարկվող գործիքը մտցնել շուկա, որպեսզի վարձավ տների առաջարկը կարողանա զսպել բարձր գնաճ: Արդյունքում ՀՀ քաղաքացիները, որոնք երկար ժամանակ վարձում էին բնակարաններ, իրենք են փողոցում հայտնվում»,-ասաց նա՝ հավելելով, որ այս ծրագիրը կօգնի, որ վերականգնենք նորմալ շուկան:

Նշենք, որ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ին նիստում հաստատեց բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ այս նախագծով առաջարկվում է ամբողջապես կամ մասնակի սուբսիդավորել բնակարանի կամ բնակելի տան էներգաարդյունավետ նորոգման համար ներգրավված վարկային միջոցների տոկոսադրույքները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ սա կօգնի մարդկանց վերանորոգել իրենց բնակարանները, սեփական տների դեպքում հնարավորության կտա առանձին մուտք բացել եւ վարձով տալ իրենց նորոգված բնակարանները:

  • Կիսվել: