երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
«Իմ ձեռքին եղել է մուրճ, որով ծառերի վրա նշումներ են արվում». Ինչու էր Սիմիդյանը ՔՊ նիստին գնացել մուրճով

«Իմ ձեռքին եղել է մուրճ, որով ծառերի վրա նշումներ են արվում». Ինչու էր Սիմիդյանը ՔՊ նիստին գնացել մուրճով

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր մամուլի ասուլիսում պարզաբանեց, թե ինչու էր ինքը ՔՊ նախաձեռնող խմբի երեկվա նիստին եկել մուրճը ձեռքին:

«ՔՊ նախաձեռնող խմբի նիստի ժամանակ մուրճը, որ երեւացել է, դա հատատեղը սահմանելու համար է: Անտառների սպասարկման ժամանակ կա սանիտարական հատում հասկացություն, որոշակի ձառեր հատվում են անտառի ուժեղացման համար: Իմ ձեռքին եղել է մուրճ, որով ծառերի վրա նշումներ են արվում: Էդ մուրճն ուղղակի ցուցադրելու համար տարել էի գործընկերներիս ցույց տալու»,- պարզաբանեց նախարարը:

  • Կիսվել: