Իմ չառաջադրվելն իմ որոշումն է. չեմ ուզում, համարում եմ՝ ավելորդ տեղն եմ ժամանակս ծախսում. Խաչատուր Սուքիասյան
Չառաջադրվելն իմ որոշումն է եղել, քաղաքական թիմի հետ չեմ քննարկել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Հարցին, թե ինչո՞ւ, նա պատասխանել է, որ չի ուզում, համարում է, որ ժամանակն ավելորդ տեղն է ծախսում:
«Ես մի մանդատ ունեի, մի կոճակ: Ես ասում եմ՝ իշխանությունը չլինի հարուստ մարդկանց: Մանդատ կարող է փորձով ինչ-որ մեկը գալ, պիտանի լինել, ինչո՞ւ ոչ»,-նշել է նա պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք Սուքիասյանի չառաջադրվելը Նիկոլ Փաշինյանի՝ գործարարներին վերաբերող հայտարարության տիրույթում է:


