Իմ այցն ունի գործնական նպատակ՝ խորացնել համագործակցությունը երկու երկրների զինված ուժերի միջև. Հունաստանի ՊՆ ղեկավար
Հայտնի է, որ Հայաստանը Հունաստանի պատմական բարեկամն է, և հույն և հայ ժողովուրդների միջև գոյություն ունեն սերտ հարաբերություններ: Այս մասին հունական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է Հունաստանի ՊՆ նախարար Նիկոս Դենդիասը։
Նա, մասնավորապես, նշել է. «Իմ այցն ունի նաև շատ ավելի գործնական նպատակ՝ խորացնել համագործակցությունը երկու երկրների պաշտպանության նախարարությունների և զինված ուժերի միջև»:
Ավելի վաղ հայնտել էինք, որ Հունաստանի ՊՆ ղեկավարն աշխատանքային այցով Հայաստանում է: