Իմ աշխատավարձը լինելու է 1 դրամ, մեր ուժը չի ստանալու պարգևավճարներ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Իմ աշխատավարձը լինելու է 1 դրամ, մեր ուժը չի ստանալու պարգևավճարներ: Այս մասին Շանթ ՀԸ «Հեռանկար» հաղորդման եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Նարեկ Կարապետյանը:
«Մանդատ վերցնելու պարագայում էլ մենք դեմ ենք պարգևավճարներին և պետական բյուջեի մսխմանը: Մեր ուժը չի ստանալու պարգևավճարներ, իսկ աշխատավարձի առումով՝ իմ աշխատավարձը լինելու է 1 դրամ, մնացող մասը մենք փոխանցելու ենք բարեգործական նպատակներով: Ամեն ամիս կներկայացնենք, թե որտեղ ենք փոխանցում բարեգործական նպատակները»,- նշել է Կարապետյանը:



