շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Իմ անունը տարածվեց իբրև Ադրբեջանի հակառակորդ. ուրեմն ես չեմ կարողանալու արձակուրդներին Ադրբեջան գնալ. Աֆեյանը հեգնեց

Իմ անունը տարածվեց իբրև Ադրբեջանի հակառակորդ. ուրեմն ես չեմ կարողանալու արձակուրդներին Ադրբեջան գնալ. Աֆեյանը հեգնեց

Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի գրասենյակում մենք կազմակերպեցինք տարբեր հանդիպումներ ամենաբարձր մակարդակի կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում խոսակցության միակ նյութը COP29-ի եւ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին էր: Այս մասին, այսօր Մատենադարանում «Հայաստան 2041» հիմնադրամի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Այն մասին էր, թե ոնց անենք, որ թե ազերի բանտարկյալները, թե հայ բանտարկյալները ազատ արձակվեն COP29-ից առաջ: Այդ նյութը մեծ աղմուկ առաջացրեց Ադրբեջանում: Անգլիական թերթերը մի քանի կոպեկով պատրաստ են տպագրել այդ աղմուկը, թե ոնց են անում հայերը, որ ձախողեն COP29-ը, մանավանդ Սփյուռքի հայերը, մանավանդ ես: Իմ անունը բավական տարածվեց իբրև իրենց հակառակորդ: Ուրեմն ես չեմ կարողանալու ապագայում արձակուրդներին Ադրբեջան գնալ, ըստ երեւույթին»,- հեգնեց Աֆեյանը:

Նա շարունակեց. «Եթե այս ամենի արդյունքը պետք է լինի Ռուբենի (Ռուբեն Վարդանյանի-խմբ) և մյուսների ազատումը, դա լավ կլինի: Ադրբեջանն արդեն արգելել է զանազան լրագրողների, մարդու իրավունքներով զբաղվող գործիչների, որ չկարողանան Բաքու գնալ COP29-ի ժամանակ, որովհետեւ նրանք այնտեղ բացասական ձեւով խոսելու են Ադրբեջանի գործերի մասին»:

  • Կիսվել: