շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Իմ ամենամեծ սխալը նախագահի աթոռին ինձ փոխարինողի ընտրությունն էր. Քոչարյան

Իմ ամենամեծ սխալը նախագահի աթոռին ինձ փոխարինողի ընտրությունն էր. Քոչարյան

Ես չեմ սիրում փորփրել անցյալը, քանի որ այն քեզ հետ է քաշում, բայց եթե վերլուծեմ, թե իմ որ որոշման համար եմ ամենից շատ փոշմանում կամ որ որոշումն եմ սխալ համարում, դա ըստ ամենայնի նախագահի պաշտոնում ինձ փոխարինողի ընտրությունն էր։ Այս մասին RTVI ռուսաստանյան ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք, որ Քոչարյանի և նրա փոխանորդ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջև տարիներ շարունակ տարաձայնություններ կային, սակայն նախագահները փորձում էին քողարկել դա, քանզի ժամանակին ոչ միայն թիմակիցներ էին, այլև մտերիմ ընկերներ։ Ամեն ինչ փոխվեց Քոչարյանի հրաժարականից և նրա փոխարեն Սարգսյանի նախագահ դառնալուց հետո։ Սարգսյանը ամեն ինչ արեց Քոչատյանին իշխանությունից մեկուսացնելու համար, իսկ Քոչարյանի ընտանիքը մեղադրում է Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին տարիներ շարունակ իր մեդիաներով Քոչարյանի կերպարը դեմոնիզացնելու մեջ։

Հատկանշական է, որ վեէջին օրերին Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հրահանգով նրա հովանավորյալները իրական պատերազմ են հայտարարել Քոչարյանի թիմին և հակառակը։

  • Կիսվել: