ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իհարկե, ինֆորմացիայի ազատություն է, բայց Նավալնուն եթեր հեռարձակել պետք չէր․ «Իմ քայլի» պատգամավոր

Իհարկե, ինֆորմացիայի ազատություն է, բայց Նավալնուն եթեր հեռարձակել պետք չէր․ «Իմ քայլի» պատգամավոր

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովի կարծիքով, անդրադառնալով ՀՀ Հանրային հեռուստաընկերությամբ ռուս ռադիկալիստ Ալեքսեյ Նավալնուն ցուցադրելու փաստին, նկատեց, որ այդ քայլը ընդհանրապես նպատակահարմար չէր:

«Չգիտեմ, արդյոք նա մարմնավորում է Ռուսաստանի ընդդիմադիր դաշտը, բայց կարծում եմ՝ հնարավոր էր գտնել այլ քաղաքական ընդդիմադիր գործիչներ, ովքեր նույնպես կներկայացնեին ընդդիմադիր դիրքորոշում», - InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Սանդիկովը։

Այդուհանդերձ, պատգամավորը նկատեց, որ Հանրային հեռուստաընկերությունը ազատ է իր քաղաքականության մեջ և ինքն է որոշում իր լուսաբանման ուղղությունները։

«Ինֆորմացիայի ազատություն է և դրա մեջ որևէ արտառոց բան չկա, խոսքը կոնկրետ Նավալնու մասին է, որը կարծում եմ, կարելի էր չանել, քանի որ հենց Նավալնու անձի պատճառով ստեղծվեց այդ հակառուսական տեղեկատվական պայքարը, որը տեղի էր ունենում երեկ, սոցցանցերում ու լրատվամիջոցներում», - հավելեց պատգամավորը։

Նշենք, որ ՀՀ Հանրային հեռուստաընկերությամբ Ռուսաստանում տեղի ունեցած հանրաքվեի կապակցությամբ ներկայացվեց նաև Նավալնու տեսակենտը, ինչը հայաստանյան քաղաքական որոշ շրջանակներում դիտարկվեց որպես հակառուսական քայլ, իր բոլոր վտանգավոր հետևանքներով: Այս հաղորդմանը անդրադարձավ նաև ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, որ իր տարակուսանքը հայտնեց հակահայ հայացքներով հայտնի ռուս ընդիիմադիրին եթեր արձակելու համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: