ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զարմանալի է, անչափ զարմանալի․ Սոլովյովը՝ հայկական եթերում ռուս ընդդիմադիր Նավալնիին ցուցադրելու մասին

Զարմանալի է, անչափ զարմանալի․ Սոլովյովը՝ հայկական եթերում ռուս ընդդիմադիր Նավալնիին ցուցադրելու մասին

Ռուսական հեռուստաընկերության մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը իր LIVE հաղորդման եթերում անդրադարձել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գլխավոր լրատվական ծրագրով Ալեքսանդր Նավալնուն լուսաբանելու փաստին:

"Մենք այնքան ենք սիրում Հայաստանը: Դա մեր բարեկամ երկիրն է։ Բայց մեր բարեկամ Հայաստանում ՝ Հանրային հեռուստատեսությամբ, սահմանադրական փոփոխությունների ռեպորտաժի շրջանակներում ցույց են տալիս նացիստ Նավալնիին, ով հայերին «խաչեր էր» անվանում, որը ատում է հայերին, ատում է Հայաստանը, արհամարհում նրան։ Եվ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը նրան ցուցադրում է եթերում։ Զարմանալի է, անչափ զարմանալի",- ասել է Սոլովյովը։

Նշենք, որ նախօրեին Հայաստանի Հանրային հեռուստատեսության (Հ1) ռեպորտաժում ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկության մասին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին խոսել էր սահմանադրական հանրաքվեի խախտումների մասին:

  • Կիսվել: