շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ի վերջո մեր հասարակության հետ համատեղ հետևողականորեն կգնանք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ուղղությամբ. Թևանյան

Ի վերջո մեր հասարակության հետ համատեղ հետևողականորեն կգնանք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ուղղությամբ. Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հրավիրված ասուլիսի ժամանակ շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են Երևանի ավագանու ընտրություններին և իրենց քվեարկությամբ առաջին լուրջ հարվածը հասցրեցին այս իշխանություններին։

«Մեր կուսակցությունը վերլուծում է այն խնդիրները, որոնք եղել են մասնակցության ցածր տոկոսի պատճառ։ Մեր քաղաքացիներն են ապահովել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտությունը։ Նրանք այդքան կեղծիքներ օգտագործեցին, սակայն մեր ժողովուրդը կարողացավ իր ձայնը բարձրացնել։ Հիմա շատերը փոշմանել են, որ ակտիվ չեն մասնակցել ընտրություններին, քանի որ սրանից առաջ հոռետեսություն կար, թե ընտրությունների միջոցով հնարավոր չի խնդիր լուծել։ Մենք լեգիտիմացրեցինք ՔՊ-ի պարտությունը», - հայտարարեց Թևանյանը։

«Կարծում եմ, որ ի վերջո մեր հասարակության հետ համատեղ հետևողականորեն կգնանք Նիկոլ Փաշինյանին, որը ՀՀ թիվ մեկ սպառնալիքներից է, հեռացնելու ուղղությամբ և կիրականացնենք այն ծրագրերը, որը առաջարկում է «Մայր Հայաստան» դաշինքը», - ասաց Անդրանիկ Թևանյանը։

  • Կիսվել: