երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ի՞նչու է Սեյրան Սարոյանը թաքցնում, որ «հայտնի» նշանդրեքին մասնակից է եղել նաև իր որդին

Ի՞նչու է Սեյրան Սարոյանը թաքցնում, որ «հայտնի» նշանդրեքին մասնակից է եղել նաև իր որդին

 Օրերս InfoPort.am-ը գրել էր, որ էջմիածինյան «հայտնի» նշանդրեքին, որին մասնակից էր Իտալիայից կորոնավիրուսով վերադարձած կինը, ի թիվս այլ հյուրերի ներկա էր նաև գեներալ Սեյրան Սարոյանի որդին՝ Զարզանդը։

Նշանադրվողները Սարոյանի հարսի ազգականներն էին։ Սակայն լուրի հրապարակումից քիչ անց գեներալ Սեյրանը այլ լրատվամիջոցներով հերքել էր այդ տեղեկությունը՝ պնդելով, որ իրենք ընտանիքով այդ օրը Երևանի ռեստորաններից մեկում մարտիության խնջույքի էին։

Սակայն InfoPort.am-ի տրամադրության տակ հայտնվեց մի լուսանկար, որը ապացուցում է մեր լուրի իսկությունը՝ հյուրերի շարքում հստակ երևում է Զարզանդ Սարոյանը։

Հարց է ծագում, ի՞նչու է գեներալ Սեյրանը փորձում թաքցնել իր որդու ներկայության փաստը այդ նշանադրությանը։ Ա՞րդյոք այդպիսով նրանք փորձում են խուսափել կարանտինից։ Մենք կփորձենք Առողջապահության նախարարությունից ճշտել, արդյոք Զարզանդ Սարոյանը և նրա կինը մեկուսացվածների թվում են, թե ոչ։

  • Կիսվել: