Ի՞նչ վրեժխնդրություն. Ես այնքան ներողամիտ մարդ եմ. Վարդան Ղուկասյան
Ի՞նչ վրեժխնդրությունների մասին եք խոսում, մենք ընդհանրապես վրեժխնդրություններ չունենք: Այս մասին, այսօր Գյումրիի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին, թե վրեժխնդիր լինելո՞ւ է իր հակառակորդներից:
«Այսքան հավատք ունեցող մարդը կարող է վրեժխնդիր լինի՞: Ես այնքան ներողամիտ մարդ եմ, իրոք այդպիսին եմ, ձևական չեմ, դիմակ չունեմ»,-ասաց նա:
Հարցին՝ ձեր շրջապատին էլ կզսպե՞ք, նա պատասխանեց. «Իմ շրջապատը ամենախելոքն է: Ես այնպիսի բնավորության տեր մարդ եմ, եթե որևիցե մեկը ոտնձգություն անի, առաջինը ես իմ մոտիկների նկատմամբ խիստ եմ»: