շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ի՞նչ կլինի, եթե մի քանի հազար հայ վերադառնա Արցախ. Կոստանյանի արձագանքը

Ի՞նչ կլինի, եթե մի քանի հազար հայ վերադառնա Արցախ. Կոստանյանի արձագանքը

Հայաստանի և Ադրբեջանի` միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը որևէ կերպ չպետք է ոտնահարեր Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգության և իրավունքների երաշխավորման գործընթացը, ինչն Ադրբեջանը խաթարեց ագրեսիայի կիրառմամբ։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
 
Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե մի քանի հազար հայ որոշի վերադառնալ Արցախ, արդյոք դա հայկական կողմի համար ձեռնտու կլինի, թե օտարների` օրինակ, Ռուսաստանի համար լինի հիմք ԼՂ-ում խաղաղապահների ներկայության համար, Ադրբեջանին էլ հնարավորություն տա աշխարհին ցույց տալու, թե էթնիկ զտումներ չկան։
 
«Ակնհայտ է, որ հայերի` Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար հստակ անվտանգության և իրավունքների երաշխիքներ են անհրաժեշտ, որովհետև հարց կա` մարդիկ ինչու՞ լքեցին իրենց տները, իրենց հայրենիքը։ Լքեցին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում և, ըստ էության, ԼՂ–ում էթնիկ զտում տեղի ունեցավ»,– ասաց Կոստանյանը։
 

  • Կիսվել: