երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ի՞նչ խաղաղություն, մեր նախագահներն ու գեներալները գերի են, սահմանին ադրբեջանցի զnրքերն են. Գագիկ Ծառուկյան

Ի՞նչ խաղաղություն, մեր նախագահներն ու գեներալները գերի են, սահմանին ադրբեջանցի զnրքերն են. Գագիկ Ծառուկյան

Խաղաղություն պետք է լինի, որ ոչ թե Ալիևի հետ բանավոր խաղաղություն պայմանավորվեն, այլ գրավոր տպեն, ժողովրդին ցույց տան, թե ո՞րն է խաղաղությունը: Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը:

«Այսօր մեր զինվորները գերի են, նախագահները գերի են, գեներալները գերի են, ամբողջ սահմանի վրա Ադրբեջանի զորքերը նստած՝ մեզ թելադրում են, մենք էլ սպասում ենք, թե երբ ինչ պետք է ասեն, ինչ պահանջ պետք է դնեն, որ կատարենք, թե չէ պատերազմ կլինի:

Ալիևը ասում է, որ արագացրեք, իմ ժողովուրդը պետք է գա բնակվի, տանկերով չեն գալու, գալու են ավտոբուսներով, բայց եթե հանկարծ մեկին նեղացրեցիք, զորքը բերելու եմ շարեմ»,- նշել է Ծառուկյանը

  • Կիսվել: